Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Լիբերիայում բուժաշխատողները սպառնում են գործադուլ սկսել

Լիբերիայում բուժաշխատողները սպառնում են գործադուլ սկսել
12.10.2014 | 11:43

Լիբերիայում Էբոլայով հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմը սպառնում է երկուշաբթի գործադուլ հայտարարել, եթե չլուծվի վտանգավոր աշխատանքի համար հավելավճարի հարցը: Բուժաշխատողներին ներրկայացնող արհմիության ղեկավար Ջորջ ՈՒիլյամսը BBC-ին հաղորդել է, որ կառավարությունից ոչ ոք մինչև հիմա էական ոչինչ չի առաջարկել բուժաշխատողներին, այդ պատճառով էլ, իր կարծիքով, ամենայն հավանականությամբ գործադուլը կկայանա: ՈՒիլյամսը նաև մեղադրել է կառավարությանը՝ բողոքողներին վատ պատրաստվածություն ունեցող բուժանձնակազմով փոխարինելու փորձի մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Լիբերիայում Էբոլայից ավելի քան 2300 մարդ է մահացել:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ